Рубрика: Без рубрики

Հեռուստացույցի պատմությունը


Մի անգամ երեկոյան սինյոր Վերուչին աշխատանքից վերադառնում էր տուն։ Նա ծառայող
էր և աշխատում էր, եթե չեմ սխալվում, փոստատանը։ Սակայն նա կարող էր նաև ատամնաբույժ
լինել կամ՝ ինժեներ։ Մենք կարող ենք նրա համար ցանկացած մասնագիտություն
պատկերացնել։ Կարո՞ղ ենք, օրինակ, նրան բեղերով ու մորուքով պատկերացնել։ Հրաշալի է,
թող ուրեմն բեղերով և մորուքով լինի։ Իսկ հիմա փորձենք երևակայել, թե ինչպես է նա
հագնվում, ինչպիսին է նրա քայլվածքը, ինչպես է խոսում։ Հիմա նա քթի տակ ինքն իրեն ինչ-որ
բան է խոսում։ Եկեք թաքուն լսենք։
– Տո՛ւն, վերջապես տուն եմ գնում։ «Հարազատ տուն, երջանիկ կացարան, համեստ, խաղաղ,
թանկագին…» Էլ չե՛մ կարող։ Այնքա՜ն եմ հոգնել։ Ամբողջ օրը վազվզոց է, շուրջբոլորն այնքան
ժողովուրդ կա, փողոցում՝ ամբոխ, մեքենաների անընդհատ հոսք… Հիմա կգնամ, կփակեմ դուռը,
տիկնայք և պարոնայք, և՝ հաջողություն բոլորիդ։ Այլևս ձեզ չեմ տեսնի։ Տանս շեմից ներս կմտնեմ
և ամբողջ աշխարհը կմնա դռներից այն կողմ… Էդ մեկը որ դեռևս կարող եմ անել… Ահա այսպես։
Վերջապես ես մենակ եմ… Հրաշալի է… Նախ և առաջ՝ կորչի՜ այս փողկապը… Հիմա կոշիկները
դեն կնետենք… Կմիացնենք հեռուստացույցը… Հետո կնստենք բազկաթոռին, ոտքերը կդնենք
փոքրիկ աթոռակին, ծխախոտը կվերցնենք… Վե՛րջ, հիմա ինձ լավ եմ զգում, իսկ որ
ամենակարևորն է՝ վերջապե՜ս մենակ եմ… Ես … Իսկ դո՞ւք ով եք… Որտեղի՞ց հայտնվեցիք։
Սինյոր Վերուչիին մեղմ ժպտում էր մի սիրունիկ սինյորինա։ Մի վայրկյան առաջ նա դեռևս
սենյակում չէր, իսկ հիմա նստել էր իր դիմաց՝ բազմոցին, և ժպտալով ուղղում էր հուլունքները։
– Չե՞ք ճանաչում։ Ես հաղորդավարուհին եմ։ Դուք միացրիք հեռուստացույցը և ահա ես
այստեղ եմ։ Հիմա ձեզ վերջին նորությունները կհաղորդեմ։
Սինյոր Վերուչին զայրացավ.
– Ամոթ ունեցեք։ Դուք ոչ թե հեռուստացույցի էկրանին եք, ինչպես որ պիտի լիներ, այլ իմ
տանը, և նստել եք իմ բազմոցին։
– Բայց, ախր, ի՞նչ տարբերություն։ Երբ ես հեռուստացույցի էկրանին եմ լինում, միևնույնն
է, դարձյալ ձեր տանն եմ, և ձեզ հետ եմ խոսում…
– Բայց ինչպե՞ս այստեղ հայտնվեցիք։ Ես նույնիսկ չնկատեցի… Դուք, ի՞նչ է, ինձանից
թաքո՞ւն տուն մտաք։
– Չարժե դրա վրա գլուխ կոտրել… Դե ինչ, ձեզ հետաքրքրո՞ւմ են վերջին նորությունները։
Սինյոր Վերուչին համակերպվեց.

– Դա, իհարկե, այնքան էլ համոզիչ չէ… բայց… Ինչպես կուզեք…
Սիրունիկ սինյորինան կոկորդը մաքրեց և սկսեց։
– Եվ այսպես. «Ողջ Անգլիայում շարունակում են փնտրել «Ռիդինգ» բանտից փախած
վտանգավոր ավազակին։ Ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ իր կարծիքով հանցագործը
թաքնվել է անտառում։
Այդ պահին սինյոր Վերուչին մի ձայն լսեց, որը գալիս էր ո՛չ հեռուստացույցից, ո՛չ էլ
հաղորդավարից, այլ՝ իր թիկունքից։ Ձայնն ասաց։
– Հիմարությո՛ւն։
– Իսկ սա՞ ով է,- տեղից վեր թռավ սինյոր Վերուչին։
– Ախր սա հենց ավազակն է,- բացականչեց հաղորդավարուհին՝ տեղից չշարժվելով։-
Տեսե՛ք, նա ձեր բազկաթոռի հետևում է թաքնվել։
– Հիմարությո՛ւն,- կրկնեց ձայնը,- էդ էր մնացել, որ ձեզ ասեմ, թե որտեղ եմ թաքնվում…
Սինյոր Վերուչին վեր թռավ տեղից, նայեց այն կողմ, որտեղից ձայնն էր գալիս, և փրփրեց.
– Ինչպե՞ս եք համարձակվում։ Տեսե՛ք, նույնիսկ զինված է։ Ավազակն իմ տանն է։ Գժվե՜լ
կարելի է։
– Բայց դուք ինքներդ եք ինձ հրավիրել,- ասաց ավազակը՝ դուրս գալով թաքստոցից։
– Ե՞ս։ Լա՜վ էլ հորինել եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես ավազակին տուն եմ հրավիրում՝ միասին
մի գավաթ խմելու…
– Ի դեպ, ես չէի հրաժարվի։
– Ինչի՞ց։
– Մի գավաթից։
– Ախր դուք ոչ միայն ավազակ եք, այլ նաև՝ անպատկառ։ Նախ, ես հայտարարում եմ, որ
Ձեզ չեմ ճանաչում ։ Երկրորդ, Դուք հայտնվել եք այստեղ հակառակ իմ ցանկության։ Դո՛ւք,
սինորի՛նա, դրա վկան եք։
– Ո՛չ, սինյոր Վերուչի,- պատասխանեց հաղորդավարուհին,- ես չեմ կարող վկա լինել,
որքան էլ մեծ լինի ձեր ցանկությունը։ Ախր, դուք ինքներդ միացրիք հեռուստացույցը։
– Ահա թե ի՜նչ, ուրեմն այս ավազակը նույնպե՞ս…
– Իհա՛րկե, նա նույնպես ձեր տանն է հայտնվել հեռուստացույցից, ինչպես և ես։
– Մի խոսքով,- ասաց ավազակը,- դուք ինձ մի գավաթ գինի հյուրասիրելո՞ւ եք, թե՞ ոչ։
– Խնդրեմ,- պատասխանեց սինյոր Վերուչին,- անցե՛ք, նստե՛ք, տեղավորվե՛ք՝ ինչպես ձեր
տանը։ Ինձ համար արդեն պարզ է, որ ես այստեղ ոչ ոք եմ։ Սա ի՛մ տունն է, բայց ես այստեղ
տանտեր չեմ։ Դուռը փակ է, պատուհանները՝ նույնպես, բայց մարդիկ ազատ մտնում են տուն և
ինչ ուզում՝ անում են…
– Բայց դուք շատ եք ձգձգում էդ մի գավաթ գինին բերելը,- նկատեց ավազակը։
– Իսկ ե՞ս ինչ անեմ, շարունակե՞մ նորությունները հաղորդել,- հարցրեց
հաղորդավարուհին։
Եվ սինյոր Վերուչին պատասխանեց.
– Իսկ ինչու չէ, ինձ համար նույնիսկ հետաքրքիր է, թե ինչո՞վ է ավարտվելու այս
պատմությունը։
Եվ սինյորինան սկսեց կարդալ հաղորդավարի անտարբեր ձայնով. «Իմաստաբանական
զորքերի հրամանատար գեներալ Բոլոն , հայտարարել է, որ նորից պատերազմական
գործողություններ է սկսելու Պլանավիա հանրապետության դեմ, և որ պատերազմը կավարտվի
Նոր տարուց ոչ շուտ»։
– Դա այնքան էլ ճիշտ չէ,- ընդհատեց նրան ինչ-որ ձայն, և զգեստապահարանի դուռը
թափով բացվեց։
Սինյոր Վերուչին ցնցվեց.
-Ի՞նչ։ Հա՛, հասկացա․․․Գեներալ Բոլոն եք, չէ՞։ Իսկ ի՞նչ էիք անում իմ պահարանում։
– Դժվար թե դա ձեզ հետաքրքրի ,- հանգիստ պատասխանեց գեներալը։
– Այնումենայնիվ, ես ուզում եմ իմանալ,- համառորեն շարունակեց սինյոր Վերուչին,- ի՞նչ
էիք այնտեղ անում։ Ռումբե՞ր։ Ռումբեր ի՛մ պահարանում… և ի՛մ բնակարանում։ Բայց, ասացե՛ք,
ես ի՞նչ կապ ունեմ ձեր պատերազմի հետ։
-Իմ գործը, թանկագին սինյոր,- ասաց գեներալ Բոլոն,- իմաստաբանական զորքերը
ղեկավարելը և Պլանավիայի տարածքը գրավելն է, ոչ թե ձեր հարցերին պատասխանելը։ Ես եկել
եմ ասելու սինյորինային, որ իմ հայտարարությունը ճիշտ չի հաղորդվել։ Ես այսպես եմ ասել.
«Պատերազմը կավարտվի մինչև Նոր տարի, քանի որ ես կոչնչացնեմ բոլորին, բոլոր
պլանավիացիներին՝ մինչև վերջին մարդը, երկրի երեսից կջնջեմ նրանց քաղաքները, նրանց
երկիրը անապատ կդարձնեմ։
Այստեղ խոսակցությանը ցանկացավ միջամտել ավազակը.
– Չէ՛, դուք միայն լսեք նրան։ Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ ծրագրեր։ Իսկ ինձ՝ խեղճ գողիս,
Անգլիայով մեկ հետապնդում են։ Ես, այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե մեզանից ո՞ր մեկն է
իսկական ավազակը…
– Իսկ ես,- ճչաց սինյոր Վերուչին,- ուզում եմ իմանալ,թե երբ դուք բոլորդ կհեռանաք
այստեղից ։ Դուք՝ սիրելի սինյորինա, և դուք՝ սինյոր ավազակ, և դուք՝ սինյոր գեներալ… Սա ի՛մ
տուն է, և ես ուզում եմ այստեղ մենակ մնալ։ Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ եք անում
դուք ու ինչ եք խոսում։ Բայց ես ձեր հախից կգամ և բոլորիդ դուրս կհանեմ։ Ես ոստիկանություն
կկանչեմ և կհայատարարեմ, որ դուք ներխուժել եք իմ տուն։ Հենց այդպես։ Ես կկանչեմ
կարաբիներներին, փողոցային երթևեկությունը կարգավորողներին, հրշեջներին… բոլորին
կանչեմ։ Ես ուզում եմ հասկանալ, ե՞ս եմ իմ տանը տերը, թե՞ ոչ… Ես վերջապես ուզում եմ․․․
Բայց այդ ընթացքում, երբ հեռուստատեսության հաղորդավարուհին վերջին նորություններն էր կարդում, հանգստանալ երազող սինյոր Վերուչիիի բնակարանը լցվեց տարբեր տեսակի
մարդկանցով։ Այստեղ հայտնվեցին քաղցից ուժասպառ ինչ-որ մարդիկ, զորավարժություններից
տանջված զինվորներ, ճառեր ասող քաղաքական գործիչներ, խցանումների մեջ մնացած
վարորդներ, մարզիկներ, գործադուլ անող բանվորներ, նույնիսկ օդաչու, որը պատրաստվում էր
ռումբեր նետել… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և
աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի
պայթյուններին և տանկերի դղրդոցին։
– Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։
– Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։
Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։

Առաջադրանք

1․ Սեղծագործությունն անավարտ է, ինքդ հորինիր շարունակությունն ու ավարտը:

Առաջին ավարտ

Ու այդ պահին նա տեսավ որ, ամբողջ սենյակը սև դարձավ և նա հայտնվեց լիլի պուտների աշխարհում։

Рубрика: Без рубрики

Լեզվաբանական ամսագրիր # 15-րդ

1․ Կարդալ Լեզվաբանական ամսագիր # 15-րդհամարը, կատարել առաջադրանքները․․․

Հետաքրքրաշարժ հայոց լեզու

Գտիր թաքնված բառը․

  • վագր, առյուծ, կապիկ, կատու։ կատու
  • կոնֆետ, տորթ, բլիթ։ կոնֆետ
  • ստեղնաշար, մկնիկ, լիցքավորիչ, էկրան։ մկնիկ
  • վարդ, մանուշակ, շուշան, ձնծաղիկ։ շուշան
  • արև, լուսին, աստղ։ արև

Գտիր ավելորդ բառը

  • ծիծեռնակ, կաչաղակ, բզեզ, ճնճղուկ։բզեզ
  • տանձ, սալոր, դդմիկ,խնձորդդմիկ
  • մայր, տուն, եղբայր, տատիկ։տուն
  • հմայիչ, բարձր, ձյուն, սպիտակ։ձյուն
  • քամանչա, դաշնամուր, քանոն, ռետին։ռետին

Բացատրիր դարձվածքները

  • աչքը ջուր կտրել։ սպասել
  • սուր ճոճել։ պատերազմ
  • հոգին ավանդել։մահանալ
  • աչքի լույս։ տեսողություն
  • աչքի փուշ։ զայրանալ
  • լեզուն կապ ընկնել։ ամաչել
  • լեղին ճաքել։ վախենալ

Բացատրիր նույնանուն բառերը

  • մարտ- մարտ։ մարտ-ամիս, մարտ-կռիվ
  • փող- փող: փող-գումար, փող-գործիք
  • շահ- շահ։ շահ-շահավետ, շահ-պարսից թագավոր
  • մատ-մատ-մատ։մատ-շախմատ, մատ-ձեռքի մատ-խաղողի մատ

Ավարտիր ասացվածքները

  • Ով աշխատի,նա կուտի
  • Հեռավոր սուրբը, զորավոր կլինի։
  • Ճտերն աշնանն են հաշվում են հաշվում։
  • Ծիծաղում է նա,ով վերջում է ծիծաղում։
  • Փոս փորողը,ինքը կընկնի մեջը։


2․15-րդ համարից առանձնացրու քեզ դուր եկած առաջադրանքը, ինչու՞․․․

Ավարտիր ասացվածքները

  • Որովհետև ես սիրում եմ ասածվածքներ։


3․ Գրիր առաջադրանք Լեզվաբանական ամսագրիր համար․․․

շախմատում ով է կարող խեղտուկ մատ հայտարարել

A.ձի B.արքա C.փիղ D․թագուհի

Рубрика: Մայրենի

Մայրենի

Գլխարկների անձրև պատմությունից դուրս գրեք 15 բառ, որորնք ունեն երկհնչյուն։

Առավոտյան, առևտրային, փայլել, ընկերությունը, կապույտ, տրամադրություն, Բյանկինին, օդանավակայանում, վայրէջք, գրասենյակ, տրամվայի, նայում, մյուսներն, մայթեր, լայնեզր։

Рубрика: Русский Язык

Ռուսերեն

Дополнительная работа

  1. Составьте словосочетания и запишите их.
    Лёгкий (легкий груз, легкая задача, легкая дорога, легкая жизнь). Горячий (горячий песок, горячее время, горячий чай ). Ледяной (ледяное поле, ледяная улыбка, ледяная вежливость, ледяной простор ). Тёплый (теплый ветерок, теплая встреча, теплая вода). Громкий (громкий выстрел, громкое дело, громкий крик). Холодный (холодный ветер, холодный чай, холодный взгляд, холодная комната). Золотой (золотое кольцо, золотое сердце, золотые руки, золотой браслетке).

2. Прочитайте текст и определите границы предложений. Спишите, разделяя текст на предложения и расставляя завершающие знаки препинания.

Наступили холода. От инея пожелтели берёзки, и покраснели осины. Вода в реке потемнела, холодный осенний ветер обрывал сухие листья и уносил их. Небо часто покрывалось тяжёлыми осенними облаками, моросил мелкий осенний дождь, осталась на реке Серая Шейка — это была молодая уточка, у неё было сломано крыло. Лебеди, гуси и утки начали готовиться к отлёту. Серая Шейка не могла лететь со стаей. Она осталась на реке одна и долго провожала глазами улетавшую стаю. Сначала все летели одной живой кучей, а потом вытянулись в правильный треугольник и скрылись. Серая Шейка, заливаясь слезами, думала: «Неужели я совсем одна. Лучше бы Лиса меня тогда съела».

Рубрика: Без рубрики, Մայրենի

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայ, մայր, վայր
  • յա- պատյան, կյանք, բրդյա
  • ույ- հույս, բույր, բույն
  • յու-հյութ,  մյուս
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթանասուն, յոդ
  • եյ- թեյ, մեյլ
  • յի- լեռնային, կարդայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ ելակ, ամենաերկար:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ խաղայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

Առաջադրանքներ՝

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի:

Մետաքսյա, ալյուր, եղբայր, յոթանասունմեկ, արդյոք, ձյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, խարույկ, քրիստոնյա, քաղաքամայր, լյարդ, կյանք, խոխոջյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

Յա-Մետաքսյա, քրիստոնյա, լյարդ, կյանք, գործունյա

Յու-Ալյուր, ձյութ, հյուրասիրություն, խոխոջյուն

Այ-Եղբայր, քաղաքամայր, հայելազարդ

Յո-յոթանասունմեկ, արդյոք

Ույ-Խարույկ, շագանակագույն

2. Կազմիր բառեր:

ակն+բույժ-ակնաբույժ,  անասուն+բույծ-անանսնաբույծ, մարդ+խույս-մարդախույս, բազում+ճյուղ-բազմաճյուղ, բյուր+ակն-բյուրակն, սյուն+շար շարասյուն:

3. Գտիր տրված բառերի հոմանիշները:

կոտոշ (պոզ), միանգամից, հոտ, երկնագույն:

կոտոշ (պոզ)-պոզ, եղջուր

միանգամից-անմիջապես

հոտ-բույր, բուրմունք

երկնագույն-կապույտ, կապտագույն, կապտերանգ, ծովագույն

4. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր:

…. թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի: Սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:

Տաճարի մեկ …. դեռևս կանգուն էր: Տաճարի մեկ սյունը դեռևս կանգուն էր:

Ծաղիկների …. լցրել էր սենյակը: Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:

Արագածը … աղբյուրների լեռ է: Արագածը բյուրաղբյուրների լեռ է:

5. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա,  յու, յե:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կոր-նը, գրել է իր ուսուցչի կ-նքի պատմութ-նը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գ-ղում: Նրա  հ-րը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկութ-ններ չկան:

Մեսրոպը կրթութ-ն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հա-ստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատ-նը և թարգմանել հա-րեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մ-րենի լեզվով:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան:

Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

  1. Համեմատ՛ր.
  2. ¾ > 3/5
  3. 4/7 < 4/5
  4. 6/17 < 6/15
  5. 9/29 < 9/28
  6. 7/123 7/103
  7. 25/142 = 25/142
  8. 14/19 < 14/16
  9. 17/18 = 17/18
  10. Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով
  11. 6/17, 6/67, 6/120, 6/7, 6/82, 6/108, 6/100, 6/112, 6/222, 6/32, 6/99, 6/564, 6/321
  12. 6/564, 6/321, 6/222, 6/120, 6/112, 6/108, 6/100, 6/99, 6/82, 6/67, 6/32, 6/17, 6/7
  13. Համեմատի՛ր
  14. 3/5 մ   <    ¾ մ
  15. 4/30 ժ    <    4/15 ժ
  16. 2/5 լ    >    2/10 լ
  17. 7/20 կգ     <    7/10 կգ
  18. Լրացրե՛ք աղյուսակը
                  Մասը Թիվը  3/43/63/83/163/243/48
48 36 2418 9 6
96 7248 36  18 12 6
  • Արան իր ունեցած դրամի 3/5 մասը ծախսեց գիրք գնելու, իսկ 1/5 մասը՝ տետր գնելու համար: Որքա՞ն դրամ մնաց Արայի մոտայդ գնումներից հետո, եթե նա ուներ 1000 դրամ:
  • Պատ 200 դրամ
  • Վարորդը ձմերուկի 3/5 մասը դատարկեց առաջին խանութում, իսկ մնացած 2500 կգ-ը՝ երկրորդ խանութում: Վարորդը որքա՞ն ձմերուկ դատարկեց առաջին խանութում: 
  • պատ 3750 կգ
  • Երկու թվերի գումարը 200 է: Դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:
  • պատ 140+60=200
Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  • 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
  • 37-ը կմեծանա 300-ով
  • 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
  • 123-ը կմեծանա 1112
  • Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված թիվը։
  • 724-2=722
  • Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված թիվը։
  • 9321-32=9289
  • 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3, ստացված թվից հանել տրված թիվը։
  • 3900-90=3810
  • 2051 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ մեծացավ թիվը:
  • 2051 կմեծանա 40000-ով
  • 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված թիվը։
  • 2062-206=1856
  • Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ մեծացավ թիվը:
  • 16365-ը կմեծանա 5163654
  • Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը գումարել տրված թվին։
  • 31750+175=31925
  • 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը գումարել տրված թվին։
  • 8202+20=8222
  • Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք        2

թվանշանը։ 20+3= 23 կմեծանա 20 ով

Рубрика: Без рубрики, Մայրենի

Ջանի Ռոդարի

Կարդում ենք Ջանի Ռոդարի
Ջանի Ռոդարի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ»
թարգմանությունը Գայանե Թերզյանի և կրթահամալիրի քոլեջի սովորողների
աղբյուրը՝ «Դպիր» մակավարժական հանդես:



Կարդալ Գլխարկների անձրև Միլանում
Առաջադրանքներ.
1. Ինչպիսի՞ գլխարկներ էին  թափվում երկնքից, թվարկիր բոլորը….Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ
էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարության
գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ։


2. Ընտրիր քո գլխարկները ու գրիր ո՞րը ե՞րբ կամ որտե՞ղ կկրես: Գարնանը կկրեմ գարնանային գլխարկը, իսկ ձմեռը իմ ձմեռաին գլխարկը։


3. Ընտրիր գլխարկներից մեկը և այդ գլխարկի անունից փոխադրիր պատմությունը՝ 3-րդ ավարտով…

Ես ձիավարության գլխարկներ եմ իմ անձրևը տևեց մինչև ժամը չորսը: Այդ ընթացքում Միլանի նշանավոր
տաճարի հրապարակում իմ ընկեր գլխարկների բլուրը հուշարձանից վեր էր բարձրացել։ Ցուցասրահի

մուտքը փակել էր ծղոտե գլխարկների պատը։ Իսկ հետո, ժամը ուղիղ չորսից անցել էր մեկ րոպե և ուժեղ
քամի բարձրացավ, և իմ ընկեր գլխարկները սկսեցին գլորվել քաղաքի փողոցներով։ Գնալով ավելի ու
ավելի արագ էին գլորվում իմ ընկեր գլխարկները, հետո վեր բարձրացան, մի քանի ընկերներ նույնիսկ խճճվեցին
տրամվայի էլեկտրական լարերի մեջ։
– Թռչո՜ւմ են, թռչո՜ւմ են,- բղավում էին մարդիկ,- բայց ինչո՞ւ։
– Հավանաբար հիմա էլ Հռո՞մ կթռչեն։
– Ի՞նչ գիտեք, չլինի՞ գլխարկներն իրենք ձեզ ասացին։
– Ի՞նչ Հռոմ, տեսե՛ք, Կոմո լճի կողմն են թռչում։
Ես և իմ ընկերները ծիծեռնակների հսկա երամի նման բարձրացանք անցորդների գլուխներից վեր,
տների տանիքներից վեր և թռանք, հեռացանք։ Եվ ոչ մեկն այդպես էլ չիմացավ, թե մենք ուր
գնացին, քանի որ մենք չընկան ո՛չ Կոմոյի մեջ, ո՛չ էլ Բուստո Արիսիցիոյի վրա։ Իսկ միլանցի
գլխարկավաճառները թեթևացած շունչ քաշեցին, քանի որ դա նրանց համար սև օր էր։


4. Պատմության 2-րդ արավատի համար սկիզբ հորինիր:Այդ օրը շատ վատ օր էր որովհետև ամբողջ օրը երկնքից գլխարկներ թափվեցին:
Հաջորդ օրը՝ ականջակալ:
Իսկ երրորդ օրը՝ շոկոլադե աման: Հետո թափվեցին տներ, ավտո
մեքենաներ, զամբիուղներ, արգանակի խորհանարդիկների տուփեր՝ ամենքում հարյուր հատ,
համակարգիչներ, խմորեղեններ, կտրտած հնդկահավեր: Ի վերջո թափվեցին ամանորյա տոնածառներ՝

Рубрика: Մայրենի

Մայրենի

Է-ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայնէկրան, հնեաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Էլեն,Էլմիրա,Էձիկ,Էմմա,Էմիլ,Էմին,Էլիա,Էդվարդ։

Երվանդ,Երան,Ելենա,Եսայի,ԵՎա,Եփրաքսիա։

3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ-գոմեշ,երինջ,եզ,եղջերու,եղնիկ։
բույսեր-ելակ,եգիպտացորեն,եղինջ,երեքնուկ,եղրևանի,եղևնի,երիցուկ,եղեգ։

5. Գրիր տրված բառերի հականիշները:

արու-էգ,մուտք-ելք , թանկ-եժան , դժբախտ-երջանիկ, վերելք-վայրէջք, հայտնվել-անհետանալ, կորչել, թաքնվել, չքանալ։

6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ։

երգ-երգել, համերգ։

երանգ- երանգային, երփներանգ։

եզր-անեզր, եզրային։

եղբայր-անեղբայր ,եղբայրական

Рубрика: Без рубрики, English

Անգլերեն

Future Tense- Ապառնի ժամանակ

Ապառնի ժամանակաձևը ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն: Այս ժամանակաձևը կազմվում է shall /I, we/ և will/ I, you, he, she, it, we, they/ օճանդակ բայերի օգնությամբ, օրինակ՝ I read a book. Ես գիրք կարդում եմ: I willl/shall read a book. Ես կկարդամ գիրք: She is playing now. Նա հիմա խաղում է: She will play. Նա կխաղա:

Այս ժամանակաձևի հետ գործածում են հետևյալ բառերը՝ tomorrow-վաղը, next day-հաջորդ օրը, later-ավելի ուշ

Հարցականի ժամանակ will, shall օժանդակ բայերը բերում ենք առաջ՝ I shall read a book. Shall I read a book? You will run. Will you run?

Ժխտականի ժամանակ will, shall օժանդակ բայերին ավելացնում ենք -not- մասնիկը shaal not կամ shan’t, will not կամ won’t` 

I shall not read a book. Ես չեմ կարդա գիրք: You will not run. Դու չես վազի:

future-simple-primery-obrazovaniya

Հետևյալ նախադասությունները գրեք ապառնի ժամանակով։

I sing a song.I will sing a song.

You come to me.You will come to me.

He drinks water.He will drink water.

She swims well.She will swim well.

They went to the cinema.They will go to the cinema.

We played in the yard.We will play in the yard.