Рубрика: Մաթեմատիկա

Թեմա՝ Խառը թվերի համեմատումը

  1. Համեմատե՛ք խառը թվերը
    • 1 ամբողջ 97/100 > 1 ամբողջ 2/3
    • 3 ամբողջ 1/10 > 2 ամբողջ 9/10
    • 20 ամբողջ 5/8 < 21 ամբողջ 1/100
    • 2 ամբողջ 2/5 < 2 ամբողջ ¾
    • 4 ամբողջ 6/4 > 4 ամբողջ 5/7
    • 120 ամբողջ 1/3 < 121 ամբողջ 1/9
  2. Աճման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը
    • 11 ամբողջ 2/3, 5 ամբողջ 3/4, 25 ամբողջ 8/15, 13 ամբողջ 6/7,  5 ամբողջ 1/4, 11 ամբողջ 1/3, 13 ամբողջ 5/7, 25 ամբողջ 9/15

5 ամբողջ 1/4, 5 ամբողջ 3/4, 11 ամբողջ 1/3, 11 ամբողջ 2/3, 13 ամբողջ 5/7, 13 ամբողջ 6/7, 25 ամբողջ 8/15, 25 ամբողջ 9/15:

  1. Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը
    • 4 ամբողջ 11/13, 19 ամբողջ 13/14, 20 ամբողջ 2/7, 18 ամբողջ 9/11, 4 ամբողջ 10/13, 20 ամբողջ 5/8, 19 ամբողջ 5/14

20 ամբողջ 5/8, 20 ամբողջ 2/7, 19 ամբողջ 13/14, 19 ամբողջ 5/14, 18 ամբողջ 9/11, 4 ամբողջ 11/13, 4 ամբողջ 10/13:

  1. Երկու դերձակ մեկ աշխատանքային օրում կատարեցին ամբողջ աշխատանքի ¾ -ը, ընդ որում նրանցից մեկը կատարեց ամբողջ աշխատանքի կեսը: Աշխատանքի ո՞ր մասը կատարեց մյուս դերձակը:
    լուծում ՝
    1)3/4-1/2=1/4
    Պատ ՝. Երկրորդ դերձակը կատարեց աշխատանքի ¼ մասը:
  2. Կատարե՛ք մնացորդով բաժանում.

395 : 8=49 մնացորդ 3

162 : 5=32 մնացորդ 2

977 : 2=488 մնացորդ 1

151 : 2=75 մնացորդ 1

  1. Իրարից 750 կմ հեռավորություն ունեցող քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու մեքենա: Նրանցից մեկի արագությունը 70 կմ/ժ էր, մյուսինը՝ 80 կմ/ժ: Ամբողջ ճանապարհի ո՞ր մասը կկազմի նրանց հեռավորթյունը 2 ժ հետո:
    լուծում ՝
    1)70 x 2=140
    2)80 x 2=160
    3)140+160=300
    4)750-300=450
    5)450 x 1/750=3/5
    Պատ ՝. 3/5 մասը:
  2. Մտպահված է մի թիվ: Եթե այդ թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստացվի 111 : Գտե՛ք մտապահված թիվը:
    լուծում ՝
    1)111+89=200
    2)200-127=73

Պատ՝. 73

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

 Հայոց լեզվի գրքից կատարի՛ր առաջադրանքները՝ 218,219

Հնագույն, լայն, հին, ուժեղ, ճկուն, հաստատակամ, հունական, անբաժանելի։

Տեքստը անհասկանալի դարձավ, եթե առաջին անգամ կարդայի առանձ ածականների շատ հարցեր կտայի։

Դաժան, խեղճ, իսկական, վայրենի, թշվառ, արցունքանման, սուտ, կեղծավոր։

Վերաբերմունք է ցույց ատլիս տրված տեքստը։ Այս ածականների միջոցով։

Рубрика: Մայրենի

Եղիշե Չարենց Ինչքան աշխարհը սիրես

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս 
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

թախիծ-տխրություն

ճահճուտ-ճահճոտ տեղ

գանգատ-բողոք

տրտունջ-դժգոհ

Կազմել առաջադրանքներ

1.Ինչպես ես հասկանում Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի

Եթե բոլորս սիրենք և հիանանք այս անուշ ու ցանկալի աշխարհը ավելի անուշ ու ցանկալի կլինի:

2.Վերնագրիր այս բանաստեղծությունը:

Անուշ և ցանկալի աշխարհ:

3.Տեքստից առանձնել բայեր, գոյակները:

Գոյական աշխարհը, գանգատ, թախիծը, գինի:

Բայ սիրես, հիանաս, կլինի, չսուզվել, չիմանալ, խմել:

4.Մեկնաբանիր բանաստեղծության այս տողը Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի:

Եթե չես ուզում կյանքի դժվարություներում սուզվես, խեղդվես: Ուրեմն հոգու թախիծը հրճվանքով ընդունիր և խմիր որպես գինի:

5.Մեկ նախադասությամբ գրիր ինչի մասին է բանաստեղծությունը:

Աշխարհի մասին է բանաստեղծությունը և շատ հետաքրքիր:

6.Ինքդ շարունակիր միտքը Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս: Այնքան աշխարհը քեզ լավ կնայի և լավ օրեր կանցկացնենք իրար հետ: Բոլոր ծիտիկները կծլվլան իրար հետ քո շուրջը, և ամեն ինչ հիանալի կանցնի: